Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպման առաջին խաղակեսը: Հայաստանի հավաքականը հավասար պայքար է մղում խմբի առաջատարի եւ ֆավորիտի հետ: Թիմերն ընդմիջման են գնացել հավասար հաշվով` 1:1: Պիզելիի գոլին ռուսները պատասխանեցին Պավլյուչնեկոյի արդյունավետ հարվածով: Ռուսաստանը կատարել է 8 հարված, Հայաստանը` 5: Դարպասին կատարած հարվածներով 3:2 առավելություն ունեն ռուսները: Սակայն խաղի ընդհանուր պատկերը հուսադրող է Հայաստանի համար:
Հասանելի է
русский


























