Հունվարից Հայաստանում մեկնարկում են ժամանակավոր աշխատանքով ապահովելու ծրագրերը արցախցիներին, որոնք մի քանի ամիս կապրեն Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ շահառուները պրակտիկա կանցնեն գործատուների մոտ, եւ այդ ընթացքում պետությունը 100 հազար դրամ կտրամադրի աշխատավարձի տեսքով:

«Գործատուներին կտրամադրվի 34 հազար դրամ, պետությունը կփոխհատուցի նաեւ բոլոր հավելյալ հարկերը: Բացի այդ, Հայաստանում գտնվող Արցախի բնակիչները կներգրավվեն սոցիալական ծրագրերում, օրինակ, շինարարական աշխատանքներում կամ 8 հազար դրամ օրավարարձով այլ աշխատանքներում»,-նշեց նա: