Երեք մարդ է զոհվել, առնվազն երեքը՝ վիրավորվել շաբաթ երեկոյան ամերիկյան Իլինոյս նահանգի Ռոկֆորդ քաղաքում հրաձգության հետեւանքով, հաղորդում է ABC-ը:

Ոստիկանությունը հաղորդել է, որ կասկածյալը բերման է ենթարկել:

«Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, հրաձիգը դեռեւս շենքում էր գտնվում: Ոստիկաններից ոչ մեկը չի կրակել իր զենքից: Սակայն միակ անձը, որը կասկածվում է տեղի ունեցածի մեջ, ձերբակալվել է»,-ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռոկֆորդի ոստիկանապետ Դեն Օ'Շին:

Նա հավելել է, որ ոստիկանության կարծիքով՝ հրաձգության զոհերը պատահական մարդիկ էին:

Հայտնի է, որ տուժածների շրջանում կան նաեւ դեռահասներ: