Ժամանակն է, որ հանրապետական սենատորները դուրս գան եւ պայքարեն նախագահության համար, ինչպես կպայքարեին դեմոկրատները, եթե նրանք առհասարակ հաղթեին: Այդ մասին թվիթերյան իր միկորբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա կարծիքով՝ նախագահական ընտրություններին իր հաղթանակի ապացույցներն արհերքելի են:
«Քվեաթերթիկների խոշոր գիշերքային ուղարկումներ էլեկտրոնային փոստով տատանվող նահանգներում, լցոնված քվեատուփեր (տեսանյութում), կրկնակի ընտրողներ, մահացած ընտրողներ, կեղծ ստորագրություններ, անօրինական ընտրող միգրանտներ, Հանրապետական կուսակցությունից դիտորդների արգելք»,-գրել է Դոնալդ Թրամփը ընտրություների ժամանակ ենթադրյալ խախտումների մասին իր տեղեկությունները:
«Դատարանները վատն են, եւ ՀԴԲ-ն ու արդարադատությունը չեն արել իր գործը, եւ Միացյալ Նահանգների ընտրական համակարգը հիշեցնում է երրորդ երկրի համակարգը: Մամուլի ազատությունն արդեն վաղուց վերացել է, կան ֆեյքային ԶԼՄ-ներ… Սակայն երբ այդ ամենն ավարտվի, եւ այդ ժամանակաշրջանը դառնա ընդամենը հերթական տգեղ գլուխը մեր երկրի պատմության մեջ, մենք կհաղթենք»,-գրել է նա:





























