Մեկ մարդ է սպանվել, հիգը՝ վիրավորվել Մասաչուսեթս նահանգի Լին քաղաքում երաժշտական տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, հաղորդում է NBC-ը;
Հաղորդվում է, որ հրաձգության մասին հաղորդագրությունը ստացվել է շաբաթ, տեղական ժամանակով՝ 17:35-ին:
Դեպքի փաստը հաստատել են Էսեքս շրջանի դատախազությունում:
Ոստիկանության լեյտենանտ Թոմ Ռեդիի խոսքով՝ տուժածներից առնվազն մեկը ծանր վնասվածք է ստացել:
Բերման ենթարկվածներ դեռեւս չկան: Հրաձգության մոտիվների մասին նույնպես չի հաղորդվում:





























