Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը՝ փակ դռների ետեւում:

Հանդիպմանը, որը ընթացել է հոկտեմբերի 9-ին սկսված ԱՊՀ-ի երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում կա հետեւողական առաջընթաց, իսկ յուրաքանչյուր հանդիպում երկու կողմերի տեսակետները էլ ավելի է մոտեցնում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են նաեւ երեկ երեկոյան՝ Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանատանը: