Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում՝

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի (կողմ՝ 90, միաձայն);

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 80, միաձայն);

«Կոռուպցիայի կանխարգելման հարցով հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 79, միաձայն);

«Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 87, միաձայն);

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 79, միաձայն);

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ հավելումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 77, միաձայն);

«Պետական ծառայողներին եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 78, միաձայն);

«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությւոններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 1);

«Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնի կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 78, միաձայն);

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 78, միաձայն):

Ընդ որում, պատգամավորները հավանություն չտվեցին «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներին (կողմ՝ 34, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 11):