Հայաստանի Ազգային ժողովում դեկտեմբերի 29-ին գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով:
Քվեարկության գործընթացը սկսվել է առավոտյան 11:10-ին եւ տեւել մինչեւ 12:30-ը:

Նշենք, որ «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքում Առուստամյանի թեկնածությանը կողմ է հանդես եկել 103 խորհրդարանական, դեմ` 1 պատգամավոր: