Խորվաթիայում երեքշաբթի 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արեւելք (բնակչությունը` շուրջ 698 հազար մարդ): Օջախը տեղակայված էր 10 կմ խորության վրա:





























