Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կմիանա Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած բողոքի գործողություններին։

Ինչպես հայտարարել է Բաբայանը մամլո ասուլիսի ժամանակ, դաշնակցականներն այսօր այլ այլընտրանք չունեն, քան համախմբել ժողովրդին Երեւանի ու Անկարայի կողմից նախաստորագրված արձանագրությունների դեմ։ «Ես պարտավոր եմ օգնել նրանց այդ հարցում»,- հայտարարել է Բաբայանը։ Միաժամանակ, նա ՀՅ Դաշնակցության գործողությունները, որոնք կայանում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջում, համարել է ոչ ճիշտ։ Ըստ նրա, նախարարն անում է այն, ինչ թելադրում են իրեն։