Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները չափավոր աճում են, ԱՄՆ-ում նավթային պաշարների զգալի նվազման վերաբերյալ Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալները դրական են գնանշումների համար, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Brent հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի մարտյան ֆյուչերսների գներն աճել են 0,35 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,41 դոլարի, WTI-ի փետրվարյան ֆյուչերսները՝ 0,52 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 48,25 դոլարի: Ընդ որում՝ Brent-ի փետրվարյան ֆյուչերսը թանկացել է 0,39 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,29 դոլարի:

Լույս չորեքշաբթի գիշերը API-ն հայտնել էր ԱՄՆ-ում աշխատանքային շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է դեկտեմբերի 25-ին, 4,8 մլն բարելով նավթի պաշարների նվազման մասին:

Նավթի գնանշումներին շարունակում է աջակցել նաեւ արժեզրկված դոլարը: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նախանցած տարվա սկզբից ի վեր նախկինի պես մնում է նվազագույն մակարդակում՝ իջնելով 90 կետից ցածր: Ավելի թույլ դոլարը նավթը մատչելի է դարձնում այլ արժույթով գնելիս: