ԱՄՆ-ում ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը՝ Սեմյուել Լիթլը, մահացել է կալանավայրում 80 տարեկան հասակում, հաղորդում է AP-ն՝ հղում անելով Կալիֆոռնիայի քրեակատարողական հիմնարկին:

Լիթլն ուներ սրտի առողջության խնդիրներ, շաքարային դիաբետ, նրա մահվան մեջ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել, հայտնել է ՔԿՀ-ի ներկայացուցիչը:

Լիթլը ցմահ դատապարտված էր երեք սպանության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բացահայտվել է Լիթլի հանցագործությունների շուրջ 60 դեպք, ինքը՝ սերիական մարդասպանը, խոստովանել էր 90 դեպք, սակայն տարբեր պատճառներով չէր դատապարտվել դրա համար: Բազմաթիվ տարիների ընթացքում նա հերքել է սպանություններում իր մեղքը, սակայն 2018 թվականին խոստովանել դրանք մասնավոր հարցազրույցի ժամանակ: