Երեւան քաղաքի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հացի գործարանի վերելակի հորանում հունիսի 3-ին մարդ է ընկել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով հորանից դուրս է բերվել 48-ամյա Մարատ Ղազարյանի դին: Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան, իսկ դիակը հայտնաբերվել է հունիսի 3-ի առավոտյան:




























