Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակի եւ հեռանակարների վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի նախագահի պաշտոնական կայքէջին։
Նշենք, որ ԵԱՀԿ համանախագահները Երեւան կժամանեն հունիսի 9-ին։ Նախատեսվում է, որ նրանք կայցելեն նաեւ ԼՂՀ։
Տեղեկացնենք, որ նախնական տվյալներով հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։




























