Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն այսօր` հունիսի 6-ին այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ղեկավարության հետ:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացման հեռանկարները, հասարակության մասնակցության դերը որոշումների կայացման գործընթացում:
Նշենք, որ կուսակցության ղեկավարը Խաչատուր Քոքոբելյանն է, որին ոչ վաղ անցյալում մեծ աղմուկով հեռացրին Հայոց համազգային շարժում կուսակցությունից եւ Հայ ազգային կոնգրեսից: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կորիզն էլ նրա հետ միասին հեռացվածներն են:




























