Թուրքիայում կեղծ ալկոհոլից մահացել է Ռուսաստանի չորրորդ քաղաքացին: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ալեքսանդր Ժուչկովը մահացել է Փամուկկալե քաղաքի համալսարանի հիվանդանոցում: Մահվան պատճառն, ըստ բժիշկների, ալկոհոլային ինտոքսիկացիան է, որը հանգեցրել է սրտի կանգի:

Նշենք, որ մայիսի 27-ին թուրքական Բոդրում քաղաքում «Orhan Denizcilik Marina Tourism and Ticaret» ընկերության զբոսանքի արդյունքում վիսկիից թունավորվել էին 22 ռուս զբոսաշրջիկնե: Մարիա Շալյապինան եւ Այգուլ Զալյաեւան մահացել էին Թուրքիայում, իսկ Մարինա Շեւելեւան հոսպիտաացվել էր անցած շաբաթ Մոսկվայում եւ մահացել հունիսի 1-ին:

Պաշտոնական վարկածով, ռուսաստանցիները մահացել է Հյուսիսային Կիպրոսում արտադրված Mister Burdon կեղծ վիսկիից: