Դեկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 20:20-ի սահմաններում Արթիկի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ափոյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի սկզբնամասում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կիսակողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Վթարի հետեւանքով 2 անձ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: