Բոսնիական սերբերի ռազմական առաջնորդ Ռատկո Մլադիչը, ով գտնվում է Միջազգային դատարանում, սպառնում է չոր հացադուլ սկսել, եթե իրեն անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերվի, հաղորդում է սերբական «Բլից» թերթը:
«Ես սխալ եմ գործել` ինքնասպան չլինելով: Քանի որ ես այժմ այստեղ եմ, խնդրում եմ, որ անհապաղ կատարեք իմ պահանջները եւ համարժեք բուժօգնություն ցուցաբերեք, տեսակցության հնարավորություն տաք ընտանիքիս եւ փաստաբանիս հետ»: Այլապես Մլադիչը սպառնում է հրաժարվել կերակրից եւ դեղամիջոցներից:
Գրեթե 16 տարի արդարադատությունից թաքնվող գեներալը ձերբակալվել էր մայիսի 26-ին, իսկ 31-ին արտաքսվել էր Հաագա:
Նրան մեղադրում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ:




























