Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 8-ի հրամանագրով Մանուկ Թոփուզյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: ՀՀ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Մանուկ Թոփուզյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: Այդ մասին News.am-ին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից: