Մեծ Բրիտանիայում գաղտնի ամանորյա երեկույթի մասնակիցներն ավիրել են պատմական եկեղեցին, որն ավելի քան 500 տարեկան է, գրում է Lenta-ն՝ հղում անելով LADbible-ին:
Բրիտանացիները տաճարին շուրջ մի քանի հազար ֆունտ ստերլինգի (1367 դոլար) վնաս են հասցրել: Նրանք կոտրել են պատուհանը եկեղեցում, ինչպես նաեւ տարածել աղբն ամբողջ շենքում: Եկեղեցին ճարտարապետական հուշարձան է, վերանորոգումը մատչելի չի լինի, գրում է պարբերականը:
Ոստիկանները հայտնել են, որ նրանք նետել են հրթիռներ, երբ փորձել են ցրել բազմությունը, սակայն, այնուամենայնիվ, կարողացել են դադարեցնել երեկույթը: Միջոցառման կազմակերպիչներին տուգանել են 18 հազար ֆունտ ստերլինգի չափով: Բացի այդ, տղամարդկանց ձերբակալել են թմրանյութեր օգտագործելու հասարակական կարգը խախտելու մեղադրանքով:




























