Չորս մարդ է զոհվել Ալբերտա նահանգում ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է CTV հեռուստաալիքը:

Robinson R44 մոդելի ուղղաթիռը կործանվել է ֆերմաներից մեկի դաշտում՝ Գրանդ-Փրերի քաղաքից շուրջ 100 կմ հյուսիս արեւլքում: Ուղղաթիռում գտնված բոլոր մարդիկ զոհվել են տեղում:

Արտակարգ պատահարի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները: Ավիաաղետի պատճառները պարզվում են: