Եմենում ընդդիմության ակտիվիստները հայտարարել են իշխանությունը փոխնախագահ Աբդ-Ռաբբու Մանսուրու Հադիին հանձնելու գաղափարին աջակցության մասին, ով ներկայումս զբաղեցնում է պետության ղեկավարի պարտականությունները Սալեհի` բուժման նպատակով Սաուդյան Արաբիա գնալուց հետո:

Սալեհը վիրավորվել էր հունիսի 3-ին նախագահի պալատի վրա կատարված հարձակումից հետո: Հունիսի 4-ին Սալեհը մեկնել էր Սաուդյան Արաբիա եւ վիրահատության ենթարկվել: