Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ընդունել է գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Մենք վաղուց ցանկացել ենք ձեզ հետ զրուցել առանձին հարցերի շուրջ վերջին ամիսներին՝ հաշվի առնելով, որ դուք չորս ամիս (աշխատում եք գլխավոր դատախազի պաշտոնում, -խմբ.)՝ դա համարեք որպես մեկ տարի բելառուսական ժամանակով: Կարծում եմ ձեզ մոտ ձեւավորվել են ձեր տպավորությունները, ունեք եզրակացություններ: Կցանկանայի ձեզնից լսել այն քրեական գործերի գնահատակաը, որոնք հարուցվել են այն մարդկանց դեմ, որոնք մտադրված էին պարալիզացնել իրավապահ համակարգը: Ոչինչ չի պարալիզացվել: Իրավապահ համակարգը շարունակում է նույնությամբ գործել»,-ասել է Լուկաշենկոն:
«Ինչպես ես կանխատեսել եմ նախքան ընտրությունները, համավարակի հետեւանքով համաշխարհային դաշտում խոշոր խաղացողները կսկսեն կիսել աշխարհը: Համավարակը չի դարձել պարզապես տնտեսական խնդիր, այն արդեն վերածվել է աշխարհաքաղաքականի: Դա պետք էր ակնկալել, այն երբեք չի էլ եղել բժշկական խնդիր: 2021 թվականը հեշտ չի լինի, մեզ պետք է ամեն գնով պահպանել մեր ինքնավարությունը»,-ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նշել է, որ բոլոր հարցերը, որոնք պլանավորել էր քննարկել հանդիպման ժամանակ, գտնվում են քաղաքական հարթության վրա:




























