Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Ժողովրդական ժողով» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հավաստիացրել է լրագրողներին, որ ինքը ռուսամետ գործիչ չէ:

«Ես վրացամետ գործիչ եմ, ով կարծում է, որ Վրաստանի համար սկզբունքորեն կարեւոր է ռազմավարական եւ սերտ համագործակցություն ունենալ արեւմտյան երկրների հետ, լրջորեն ինտերգվել արեւմտյան կառույցներին, բայց միաժամանակ նորմալ կապեր պահպանել Ռուսաստանի հետ»,- ասել է Բուրջանաձեն:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հաճախ է այցելում Մոսկվա, Բուրջանաձեն ասել է, թե վերջին տարում Մոսկվայում եղել է երեք անգամ եւ «ոչ այնքան հաճախ»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ըստ ընդդիմադիր գործչի, «Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար չի սպասվում, քանի դեռ ռուսական տանկերը գտնվում են Թբիլիսիի կենտրոնից 20 րոպե հեռավորության վրա, եւ հակամարտությունը կարգավորված չէ»: