Mecum Auctions աճուրդի տանը վաճառքի է հանվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող 2007 թվականի արտադրության Ferrari F430 ավտոմեքենան:

Կարմիր Ferrari-ի արժեքը գնահատվում է 400-500 հազար դոլար:

Ավտոմեքենայի վազքը կազմում է 6,910 մղոն (ավելի քան 11 հազար կմ):

Ավտոմեքենային կցվում է Նյու Յորքում գտնվող Թրամփի աշտարակի հասցեով փաստաթղթերի փաթեթ եւ նրա անհատական ստորագրությունը:

Բնութագրերի թվում է 6-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփ, ավտոմատ կլիմատ կոնտրոլ, ածխածնային մանրաթելերից ներդիրներ եւ Giallo սարքեր: