Ճապոնացիներն աղոթում են պանդեմիայի ավարտի մասին սառցե ջրի մեջ սուզման ամենամյա ծիսակարգի օգնությամբ: Այդ սինտոիստական ծիսակարգն ընթանում է Տոկիոյի եկեղեցում, եւ այդպիսով մարդիկ մաքրում են իրենց հոգին եւ աղոթում:
Այս անգամ ճապոնացիներն աղոթել են COVID-19 պանդեմիայի ավարտի մասին:
Տաքացնող վարժություններից եւ 5,1 աստիճան ջերմաստիճանի ներքո բաց երկնքի տակ երգելուց հետո 9 տղամարդ եւ 3 կին մտել են սառցե ջուրը:
«Ես աղոթել եմ, որպեսզի կորոնավիրուսն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,-ասել է ծիսակարգի 65-ամյա մասնակից Սինձի Օօին:
Ճապոնիան ամբողջ ուժով փորձում է զսպել կորոնավիրուսի վարակի բռնկումը: Կիրակի Տոկիոն հայտնել է 1494 նոր դեպքի մասին:
«Սովորաբար մենք շատ մասնակիցներ ենք ունենում, եւ դա ջուրն ավելի տաք է դարձնում: Սակայն այս տարի ունեինք ընդամենը 12 մասնակից, քանի որ իսկապես խելահեղ ցուրտ էր»,-Reuters-ին հայտնել է 47-ամյա մասնակից Նաոակի Յամագուտին:




























