Հայաստանում հունվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատի հովտում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի նախալեռներում օդերեւութաբաններն ամպամածություն եւ մառախուղ են կանխատեսում: Քամին հարավային է` 2-5 մ/վրկ ուժգնությամբ: Առաջիկա 3 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն կդիտվի ամպամածություն եւ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7 -9, վաղը ցերեկը` -4 -6 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -5 -8, ցերեկը` 0 +5,

Կոտայքի լեռներում գիշերը` -3 -6, ցերեկը` +3 +6,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -7 -10, ցերեկը` -5 -7,

Սեւանա լճի ավազանում գիշերը` 0 -5, ցերեկը` +3 +6,

Լոռիում գիշերը` 0 +5, ցերեկը` +11 +16,

Տավուշում գիշերը` +7 +12, ցերեկը` +14 +19,

Արագածոտնի լեռներում գիշերը` -4 -7, ցերեկը` 0 +5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -7 -10, ցերեկը` -5 -7,

Արարատում գիշերը` -6 -8, ցերեկը` -5 -8,

Արմավիրում գիշերը` -6 -8, ցերեկը` -5 -8,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` -5 -8, ցերեկը` +2 +5,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -6 -8, ցերեկը` -4 -7,

Սյունիքի հովիտներում գիշերը` -1 +4, ցերեկը` +15 +20,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -2 +3, ցերեկը` +11 +16,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +5 +9, ցերեկը` +15 +20: