Քուվեյթի վարչապետ Սաբահ Ալ Հալեդ Աս Սաբահը խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով էմիրին կառավարության հրաժարականի խնդրագիր է ներկայացրել նախարարների կաբինետի նշանակումից մեկ ամիս հետո, հայտնում է քուվեյթյան KUNA լրատվական գործակալությունը:

«Քուվեյթի էմիր Հավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը չորեքշաբթի ընդունել է վարչապետին, որը նրան է հանձնել հրաժարականի մասին կառավարության խնդրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ երեքշաբթի նախարարներից ստացել է հրաժարականի խնդրանքը: Նրանք որոշել են հրաժարական տալ, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ընտրված պատգամավորները վարչապետից պահանջել են հունվարի 5-ին ներկայանալ խորհրդարանի նիստին եւ պատասխանել օրենսդիր խորհրդի հետ համագործակցել չցանկանալու իրենց մեղադրանքին: Նիստը չէր կայացել մասնակցելուց կառավարության հրաժարվելու պատճառով: