ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ Սենատի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի որոշման հաստատման դեպքում քվեարկության կդնեն նրա կրկին առաջադրվելու արգելքի հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե նախագահին մեղավոր ճանաչեն, կլինի նրա կրկին առաջադրվելու արգելքի հարցով քվեարկություն»,- հայտարարել է Շումերը:
Խորհրդարանականի խոսքը փոխանցել են Կոնգրեսի մամուլի ծառայության լրագրողները:




























