Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետ կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել և այլն։ Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր։

Շինաղբն ապակու վերամշակման համար նախատեսված թափոնամանում է, բարձը՝ թղթի, ջեռակն՝ ապակու:

Լուսանկարներում Կենտրոն վարչական շրջանի հասցեներից մեկում տեղադրված թափոնամանների պատկերն է:

♻️♻️♻️ Բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության մեր աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային...

Опубликовано Hakob Karapetyan Среда, 13 января 2021 г.