«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հունիսի 7-ին դոլարը չափավոր արժեւորվել է դրամի նկատմամբ: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376.51 դրամ` երեկվա 376.25-ի համեմատ:

Ընդհանուր առմամբ` վաճառվել է 3.6 մլն դոլար:

Բորսայում դոլարի չափավոր արժեւորումը կանխիկ արտարժույթի շուկայի փոխարժեքների վրա էական ազդեցություն չի թողել: Սակայն որոշ բանկեր կես դրամով թանկացրել են դոլարը` առքի գին սահմանելով 375.5 դրամը: