Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը Զալցբուրգում ընկերական հանդիպում անցկացրեց Կամերունի հավաքականի հետ: Դարպասի գրավում չգրանցվեց` 0:0:

Ադվոկատը հիմնական կազմի ֆուտբոլիստներից խաղադաշտ էր դուրս բերել միայն Վասիլի Բերեզուցկուն, Յուրի Ժիրկովին եւ Դմիտրի Տորբինսկում: Հավաքականում նորամուտը նշեցին Ալեքսանդր Շեշուկովը, Ալեքսանդր Ռյազանցեւը եւ Տարաս Բուրլակը:

Կամերունի հավաքականի կազմում հանդես եկավ Սամուել Էտո`Օ-ն: