«Հայաստանի քաղաքական դաշտում բացվել է երկրորդ` ազգային ճակատը: Մինչ այդ ունեինք միայն ժողովրդավարության ճակատը: Ունենք քրեաօլիգարխիկ համակարգ, ունեցանք „Մարտի 1“, խաղաղ քաղաքացիների սպանդ, կեղծված ընտրություններ, քաղբանտարկյալներ, խայտառակ դատավարություններ, անօգնական ու անմրցունակ իշխանություններ»,- երեկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակացության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց. «Կարո՞ղ էին այդպիսի իշխանությունները դրական քայլեր կատարել դրսում: Իհարկե` ոչ: Դրանք փոխշաղկապված են»: Նրա խոսքով, եթե միաժամանակ երկու ճակատներում չհաղթենք` կանգնելու ենք երրորդ ճակատի առջեւ` անկախության կորստի առջեւ:
Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի քաղաքական դաշտում բացվել է ազգային ճակատ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























