Ղարաբաղում խաղաղապահներին տեղակայելու մասին որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում ծագած անվտանգության խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը: Այդ մասին հունվարի 20-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին::

Վարչապետը նշել է, որ Հայաստանը նույնպես մասնակցել է խաղաղապահների տեղակայման մասին փաստաթղթի ստորագրման գործում, ինչն անշուշտ դրական գործոն է: Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղում հաստատվել է խաղաղություն, ինչը, նրա խոսքով, ներկայում ամեն ինչից կարեւոր է: