«Խնայբանկը» դիմում է ներկայացրել Կենտրոնական բանկ` սեփական կրիպտոարժույթի` Sbercoin-ի թողարկման հարթակ գրանցելու համար, որը նախատեսում է գործարկել մինչեւ գարուն, լրագրողներին ասել է «Խնայբանկի» խորհրդի նախագահի տեղակալ Անատոլի Պոպովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել թվային ֆինանսական ակտիվների մասին օրենքը: «Խնայբանկը», սահմանված կարգի համաձայն, հունվարի սկզբին՝ դեռեւս անցյալ շաբաթ առաջին աշխատանքային օրերին մեր բանկի գրանցման հայտ է ներկայացրել Ռուսաստանի բանկ: Ըստ այդմ, մենք հույս ունենք, որ մեր դիմումը կհաստատվի»,- ասել է Պոպովը:

«Թվային ֆինանսական ակտիվները, օրենքի համաձայն, կարելի է թողարվել գրանցված հարթակում, եւ, ի թիվս այլ բաների, հնարավոր ֆինանսական ակտիվներից մեկը կլինի ռուբլու համար ֆիատային կոինը, փաստորեն, բանկը տեխնոլոգիապես պատրաստ է թողարկել եւ աշխատել այս գործիքի հետ»,- բացատրել է Պոպովը:

Տեխնոլոգիան արդեն փորձարկվել է բանկի ներսում: «Տեսնում ենք, որ այն աշխատում է, հաճախորդների համար այն հարմար է»,- ասել է նա: Առաջին հերթին, բանկը նախատեսում է նոր տեխնոլոգիան օգտագործել թվային մուրհակների ոլորտում: «Ամենապարզ կիրառումը թվային մուրհակն է: Մեզ թվում է, որ թղթային մուրհակը էլեկտրոնայինով փոխարինելը մեծ հնարավորություններ է բացում»,- հավելել է Պոպովը: