Յուլյա Նավալնայային ազատ են արձակել Մոսկվայի ոստիկանության «Սոկոլ» բաժանմունքից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ իրեն բերման են ենթարկել եւ գտնվում է ավտոզակում:

«Այո, Յուլյա Նավալնայային ազատ են արձակել ոստիկանության բաժանմունքից»,- ասել է նա:

Ռուսաստանի ՆԳՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել են հունվարի 23-ին Մոսկվայում եւ այլ քաղաքներում նախատեսված չարտոնված գործողությունների կազմակերպիչների եւ շարքային մասնակիցների պատասխանատվության մասին: Դրանք դիտարկվում են որպես սադրանքներ, հասարակական կարգի սպառնալիք եւ «անմիջապես կճնշվեն»: