Մոսկվայի կենտրոնում գտնվող Պուշկինի հրապարակը լիովին ազատվել է չարտոնված ցույցի մասնակիցներից եւ շրջափակվել ոստիկանության կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ցուցարարները հեռացել են հրապարակից, ոստիկանության կողմից արգելափակվել են բոլոր ելքերը:
Ցուցարարների ոչ մեծ խմբեր են հավաքվել մետրոյի «Տվերսկայա» եւ «Պուշկինսկայա» կայարանների մուտքի մոտ:





























