Այսօր երեկոյան ժամը 21-ին Երեւանում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իսպանիա հանդիպումը: Իսպանիայի ազգային հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խաղին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 22 հոգու: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բոլոր ֆուտբոլիստներին էլ խաղալու հնարավորություն է տալու։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի անդամ Դավիթ Վիլյան չի ժամանել Երեւան, քանի որ Իսպանիայի առաջնության վերջին խաղում վնասվածք է ստացել: Հավաքականի խաղացողներ Ֆերնանդո Տորեսն ու Ֆաբրեգասը եկել են Հայաստան, սակայն նրանց մասնակցությունը եւս հարցական է։
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա Հենրիկ Մխիթարյանը որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել խաղին։ Ըստ այդմ, դարպասապահ Կասպարովին կփոխարինի Ռոման Բերեզովսկին, իսկ Հենրիկ Մխիթարյանին՝ Մարկոսը։




























