«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչա­պետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռեւս այն ժամանակներից, երբ նա լրագ­րող էր:

Մեր տեղեկություններով՝ ԱԳ նա­խարար Արա Այվազյանին նախարարու­թյունում, մեղմ ասած, բանատեղ չեն դնում: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խո­սակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է եւ աշխատանքում իրեն չի արդարացնում:

Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաեւ հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում