Ռուսաստանյան պետական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հունիսի 9 -ից  սահմանափակել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Բելառուս` վերջինիս վճարային պարտավորությունների հետ կապված: Սահմանափակումը կազմում է 200-300 ՄՎտ:

Եթե մինչեւ հունիսի 19-ը Մինսկը չփակի ողջ պարտքը, մատակարարումն ընդհանրապես կդադարեցվի:

Ըստ ավելի վաղ ներկայացված տվյալների` բելառուսական կողմը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին 2011թ. մարտից պարտք է մոտ 1,5 մլրդ ռուբլի:

Հաղորդվում է սակայն, որ Բելառուսի համար ռուսաստանյան էլեկտրաէներգիայի մատակարարումը որոշիչ չէ, այդ մասնաբաժինը երբեք չի գերազանցել տասը տոկոսը:  Որպես այլընտրանք Բելառուսը կարող է օգտագործել սեփական ՋԷԿ-երի հզորությունները կամ մատակարարումներ իրականացնել Ուկրաինայից: