Համաշխարհային շուկայում հունիսի 8-ին նավթի գները նվազել են «սեւ ոսկու» արդյունահանման քվոտաներն ավելացնելու` ՕՊԵԿ-ի խոստման ֆոնին:
WTI (Light Sweet) նավթի պաշտոնական գինը New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային շուկայում նվազել է 1,07 դոլարով եւ կազմել 98,02 դոլար` մեկ բարելի դիմաց:
Brent նավթի պաշտոնական գինը InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) ապրանքային բորսայում նվազել է 0,54 դոլար եւ կազմել 116,24 դոլար` մեկ բարելի դիմաց:




























