Լիբիայի անցումային ազգային խորհուրդը, որ վերահսկում է երկրի արեւելյան հատվածը, կնքել է նավթի առաքման առաջին պայմանագիրը ԱՄՆ-ի հետ:
1,2 մլն բարել նավթի պայմանագիրը ստորագրվել է TNC ընկերության հետ մայիսի 25-ին: Ամերիկյան կողմը չի հրապարակել գործարքի ֆինանսական մասը:
Ըստ պայմանավորվածության, առաջիկա օրերին Հավայան կղզիներ է հասնելու Լիբերիայի դրոշի տակ նավարկող նավը, որը տեղափոխելու է ապստամբների նավթը: Ամերիկյան կողմը չի սահմանափակվելու 1,2 միլիոն բարելով, քանի որ դրամական միջոցները շատ կարեւոր են «լիբիական ժողովրդին աջակցելու համար»:




























