Չինաստանն այլեւս վավեր փաստաթուղթ չի ճանաչի Մեծ Բրիտանիայի ազգային արտասահմանյան անձնագիրը՝ Լոնդոնի հետ թշնամության ֆոնին այն ծրագրի հետ կապված, որը Հոնկոնգի միլիոնավոր բնակիչներին թույլ է տալիս բնակություն եւ հնարավոր քաղաքացիություն ստանալ, գրում է AP-ը:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կսկսի այսպես կոչված BNO վիզաների տրամադրումը Հոնկոնգին:

Համաձայն ծրագրի՝ Հոնկոնգի մինչեւ 5,4 մլն բնակիչներ իրավունք ունեն ապրել եւ աշխատել Մեծ Բրիտանիայում 5 տարվա ընթացքում, ապա հայտ ներկայացնել քաղաքացիություն ստանալու համար:

«Հոնկոնգի բնակիչների մեծ մասին Բրիտանիայի երկրորդ սորտի քաղաքացի դարձնելու բրիտանական կողմի փորձերը փոխել են երկու կողմերի՝ BNO ըմբռնման բնույթը: Այս քայլը լրջորդեն խախտում է Չինաստանի ինքնիշխանությունը, միջամտում Հոնկոնգի գործերին եւ Չինաստանի ներքին գործերին, ինչպես նաեւ լրջորեն խախտում միջազգային իրավունքն ու միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը: Չինաստանը չի ճանաչի այսպես կոչված BNO անձնագիրը»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: