Ճապոնական Honda ավտոկոնցեռնը ստիպված է ժամանակավոր դադարեցնել արտադրությունը Ճապոնիայի Սուձուկ քաղաքում գործարանում կիսահաղորդիչների պակասի պատճառով, հաղորդում է Kyodo գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արտադրության դադարեցումը կտեւի 5 օր փետրվարին: Այդ կապակցությամբ  Սուձուկում կթողարկվի 10 հազարից ավելի քիչ տրանսպորտային միջոց:

Պակասը կապված է ավտոմեքենաների համաշխարհային պահանջարկի վերականգնման եւ անձնական համակարգիչների օգտագործման ընդլայնման հետ:

Nissan Motor-ը սկսել է կրճատել իր մեքենաների թողարկումը Ճապոնիայում ձեռնարկություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: