Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ հունվարի 29-ին, մերժել է ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի նկատմամբ 2 մլն ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը։
Գեւորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ։
Նշենք, որ նրա պաշտպան Լեւոն Սահակյանը հայտարարել էր, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը բացակայում է, եւ, որ իր պաշտպանյալը գործով վկաներին անգամ դեմքով չի ճանաչում։
Գործով մեղադրող դատախազն էլ առարկել էր միջնորդության դեմ եւ նշել, որ միջնորդությունը ենթակա է մերժման։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրայիմ կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։





























