Մոսկվայի հարավ-արեւելքում Ռոսգվարդիայի ներկայացուցիչները բերման են ենթարկել տղամարդուն, որն այդ պահին փորձել է դանակով հարվածել աշխատակցին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են մայրաքաղաքում Ռոսգվարդիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Տղամարդուն բերման են ենթարկել Բրատիսլավսկայա մետրոյի մերձակայքում: Նա թափահարում էր դանակով եւ սպառնում անցորդներին:
«Ռոսգվարդիայի աշխատակիցներին դիմել է ձնամաքրման տեխնիկայի վարորդը, որը հայտնել է, որ նրան դանակով սպառնում է անհայտ անձը: Ռոսգվարդիայի ներկայացուցիչներն անհապաղ քայլեր են ձեռնարկել չարագործին բերման ենթարկելու ուղղությամբ: Բերման ենթարկելու պահին քաղաքացին դիմադրություն է ցուցաբերել եւ փորձել է դանակով հարվածել աշխատակիցներից մեկին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տղամարդը ծնունդով Վրաստանից է: Նա տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք հետագա հետաքննության համար:



























