Հայկական ռադիոն, ենթադրաբար, միակ կոմունիստական ռադիոն էր, որը ճշմարտություն էր ասում: Թվացյալ ռադիոն Հայաստանում գոյություն ուներ Արեւելյան Եվրոպայի նախկին կոմունիստական ռեժիմների ժամանակ եւ մինչեւ 1989 թվականն այդ մռայլ տարածաշրջանում մեծ ժողովրդականություն վայելող կատակներ էր անում: Այդ մասին գրում է ամերիկյան CNBC-ն:
Կուլմինացիան Հայկական ռադիոյի պատասխաններ էին ռադիոլսողների հարցերին: Հանրածանոթ կատակներից մեկն այսպիսին էր.
«Հնարավո՞ր է կոմունիզմ Շվեյցարիայում», – հարցնում է ռադիոլսողը: «Այո, բայց ցավալի կլիներ», – պատասխանում է Հայկական ռադիոն:
Վիեննայում հավաքված Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային տնտեսական համաժողվի Ռուսաստանին նվիրված կոնֆերանսի արեւելաեվրոպացիների լսարանին կարելի է ներել, որ նրանք ներկաներից մեկի հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածից հիշեցին Հայկական ռադիոյի կատակները:
«Ապրանքների բարձր գները օրհնա՞նք է, թե՞ անեծք ձեր երկրի համար», – «Հայացք Ռուսաստանի վրա» նիստի մասնակիցներին մեկը հարցրեց Ռուսաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին:
«Երբեմն մենք ասում ենք. փառք Աստծուն, որ մենք չունենք նավթ: Մենք պետք է դրա փոխարեն օգտագործենք մեր ուղեղը»,- ժպտալով պատասխանեց Սարգսյանը:




























