Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մուտքը հետախուզական ճեպազրույցներին արգելելու հարցը օվալաձեւ գրասենյակը լքելուց մի քանի շաբաթ անց, հաղորդում է NYP-ն:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հաստատել է, որ նախագահ Բայդենի ազգային անվտանգության թիմը հետաքննում է Թրամփի մուտքի հարցը:

Նախկին նախագահներն ավանդաբար մուտք ունեն հետախուզական ճեպազրույցներին եւ գաղտնի տեղեկատվությանը, սակայն Թրամփի որոշ  քննադատներ պնդում էին, որ նրան չարժե վստահել պետական ​​գաղտնիքներն այն բանից հետո, երբ հունվարի 6-ին նրա կողմնակիցները փորձեցին գրոհել Կապիտոլիումը: