Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ռուս ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ կայացված դատավճռով եւ կրկնում է նրան անհապաղ ազատ արձակելու կոչը:
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ (Ալեքսեյ) Նավալնուն 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու ռուսական իշխանությունների որոշումից»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
«Անգամ Ռուսաստանի հետ ԱՄՆ շահերը առաջ տանելու համար աշխատելով՝ մենք սերտորեն կհամակարգենք մեր գործողությունները դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու անկարողության համար»,- ասել է նա:
Նավալնուն ազատ արձակելու կոչով են հանդես եկել նաեւ Գերմանիան եւ Բրիտանիան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի Սիմոնովյան դատարանը «Իվ Ռոշեի» գործով Ալեքսեյ Նավալնու պայմանական պատիժը փոխարինել է 3,5 տարվա իրական ազատազրկմամբ:




























