Գերմանիայի իշխանություներն ստուգումներ են իրականացնում Կասելի շրջանի մի ընկերությունում, որը զբաղվել է արտագնա ռեստորանային ծառայությունների մատուցմամբ Գեթինգենից ոչ հեռու բնակավայրերից մեկում կայացած ծննդյան տոնի արարողության ժամանակ:  Այս մասին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Մայիսի 28-ին կայացած այդ միջոցառման 8 հյուրերը հիվանդացել են, որոնցից երեքի մոտ հաստատվել է աղիքային վարակը, գրում է Lenta.ru-ն:

Ստուգումները դեռ չեն ավարտվել,  հայտնել է Կասելի շրջանի առողջապահության գերատեսչության ներկայացուցիչը, ընկերությունն ակտիվ համագործակցում է իշխանությունների հետ:

Հիշեցենենք, որ Գերմանիայում աղիքային վարակը բռնկվել էր մայիսի սկզբին: Հունիսի 9-ի տվյալներով, հիվանդությունից մահացել է 30 մարդ, որից մեկ մարդ Շվեյցարիայում, մնացածը` Գրեմանիայում:  Հիվանդությունն ախտորոշվել է ընդհանուր առմամբ  2,9 հազար մարդու մոտ` եվրոպական 12 երկրում: